Ռեստորանի աշխատակից. - Սկսնակ դիրք մեր ընկերությունում, որը չի պահանջում աշխատանքային փորձ

Եթե դու զրուցասեր, դրական, պատասխանատու, ընկերասեր և էներգիայով լի ես, բարի գալուստ KFC: Այստեղ Քեզ սպասվում է հետաքրքիր աշխատանք, շատ տպավորություններ և ընկերներ, ինչպես նաև խոստումնալից կարիերա, եթե դու ցանկություն ունես զարգանալու մեր ընկերության հետ ,և եթե դու կցուցաբերես կազմակերպչական հմտություններ:

Ինչու± է այս հաստիքը անվանվում հենց այսպես: Ռեստորանի բոլոր աշխատակիցները աշխատում են միասին՝ որպես մեկ թիմ: Օգնելով և աջակցելով մեկս մյուսին՝ մենք հաղթում ենք միասին: Ռեստորանի աշխատակիցները չեն հասցնի ձանձրանալ, քանի որ, աշխատանքը բազմազան և հետաքրքիր է. մենք պատրաստում և փաթեթավորում ենք KFC ֆիրմային ուտեստները, ամեն օր սպասարկում ենք մեր հյուրերին, որպեսզի նրանք իրենց զգան սպասված և այցելեն մեզ կրկին ու կրկին :

Մենք հյուրերի երկրպագու ենք: Եվ ամենագլխավորը ՝ մենք աշխատում ենք դրական էներգիայով, միշտ ունենք լավ տրամադրություն և լիցքավորում ենք դրանցով բոլորին: Որպեսզի Քո աշխատանքը Քեզ հաճույք պարգևի, արժանապատիվ աշխատավարձ և կարիերայի աճ, մենք ստեղծել ենք փոխհատուցման ծրագիր , որը կլինի լավ խթան Ձեզ համար:

  • Պաշտոնի առավելություները

    Ոչ ստանդարտ գաղափարներ!

    Մենք սովորեցնում ենք քեզ ոչ ստանդարտ մտածել, լինել շաբլոնների և կարծրատիպերի սահմաններից դուրս: Մեզ հետ դու ամեն օր կարող ես ձեռք բերել նոր գիտելիքներ, սովորել նոր հմտություններ, հանդիպել նոր մարդկանց, իսկ նոր գաղափարները և նորարարական լուծումները իրենց երկար սպասել չեն տա: Դու կհայտնաբերես նոր հորիզոններ և՛ կյանքում, և՛ ինքդ Քո մեջ:

    Շփվել հեշտությամբ

    Գտնել ընդհանուր լեզու ամենքի հետ և միշտ: Կարծում ես դա անիրական է: Մենք Քեզ համար բացում ենք շփման արվեստի գաղտնիքը: Աշխատանք Հյուրերի կամ թիմի հետ - ինչ էլ, որ դու անես հիմա, միշտ կգտնվեն անհրաժեշտ խոսքեր:

    Եղի՛ր լիդեր (առաջնորդ)

    Դու ոգեշնչում ես, Քեզ հավատում են և գալիս են քո հետևից: Մեզ մոտ դու կսովորես ոչ միայն կառավարել, համոզել և տանել քո հետևից քո թիմը, այլ դու կարող ես դառնալ իսկական առաջնորդ քո կյանքի բոլոր ոլորտներում:

    Իրականացրու՛ քո երազանքները

    Հաջողության բանալի - կարողություն՝ դնել նպատակ և հասնել դրան: Մեր դրական տրամադրությունն ու Էներգիան - ինչը կարող է առավել լավ լինել քո հաղթանակների համար: Մեզ հետ դու կարող ես իրականացնել քո բոլոր երազանքները:

  • Մենք առաջարկում ենք

    Ես ուզում եմ ամեն բան հասցնել

    Մենք առաջարկում ենք աշխատանքի ճկուն գրաֆիկ և ռեստորանի ընտրության հնարավորություն՝ մոտ ուսման կամ բնակության վայրին: Ընկերներ, հանգիստ, աշխատանք, կրթություն, սպորտ, նոր տպավորություններ. մեզ հետ քո ժամանակը կբավարարի ամեն բանի համար:

    Ես ուզում եմ լինել անկախ

    Ապագա՝ դա հիմա է և այն Քո ձեռքերում է: Ապրե՛ք կյանքը լիարժեք: Մրցունակ աշխատավարձը կտա ձեզ հնարավորություն դառնալու ինքնուրույն:

    Ես ուզում եմ զարգանալ

    Աշխատել միջազգային ընկերությունում՝ դա աճի մաքսիմալ հնարավորություն է: Յուրաքանչյուր աշխատողի համար, մենք առաջարկում ենք անհատական ​​ուսուցման և զարգացման ծրագիր: Շարքային աշխատակցից մինչև ռեստորանի տնօրեն այդքան էլ հեռու չէ: